«Երևանում ունենք մաքուր ադրբեջանական ընտանիքներ, որոնք փոխել են ազգանունները և hայ դարձել». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայ-ադրբեջանական արյունալի անցյալի ու պատերազմների հնարավոր բոլոր շերտերի մասին գրվել են գրքեր, ուսումնասիրություններ, զեկույցներ, պատրաստվել ֆիլմեր, հուշագրություններ… բայց կա մի շատ զգայուն թեմա, որին ոչ ոք դեռ չի մոտեցել:
Խոսքը 1988-1990 թվականներին ջարդերով ուղեկցվող դեպորտացիաների ընթացքում Ադրբեջանում մնացած և ազգանունները փոխած հայերի և Հայաստանում մնացած ու ազգանունները փոխած ադրբեջանցիների մասին է:
Այսպես, այսօր մենք Երևանում ունենք մաքուր ադրբեջանական ընտանիքներ, որոնք հրաժարվել են լքել Հայաստանը, փոխել են ազգանունները և հայաստանցի մնացել, հայ դարձել:
Բայց ես չգիտեմ՝ այդ ընտանիքների նոր սերունդը գիտի՞ որ իր սիրելի հայրը, իր սիրելի մայրը 37 տարի առաջ եղել է մաքուր ադրբեջանցի, խոսել ադրբեջաներեն հայերենի հետ միասին, ապրել նաև ադրբեջանական ավանդույթներով:
Սա, անշուշտ, ողբերգական թեմա է: Պատկերացնո՞ւմ եք ինքնության պայթյունը. երիտասարդը տեղեկանում է, որ ինքը հայ չէ, այլ ադրբեջանցի է:
Նույնը Բաքվում և Ադրբեջանում մնացած և ազգանունները փոխած հայերի և առաջին հերթին նրանց զավակների մասին է:
Պե՞տք է արդյոք խոսել այս թեմայի մասին:
Եթե ոչ՝ ապա ինչո՞ւ:
Եթե այո՝ ապա ինչպե՞ս:
Հիմա կարող եք հարցնել՝ ինչո՞ւ այսօր այս թեման հիշեցի և ինչո՞ւ եմ այսօր դրա մասին գրում:
Այս թեման ես միշտ եմ հիշում, իսկ այսօր այս մասին գրեցի, քանի որ երեկ իմ դիտած զրույցն ադրբեջանցի դասական Աքրամ Այլիսլիի հետ մտածել տվեց գրելու այս մասին:
Եվ վերջում՝ ես գիտե՞մ Հայաստանում բնակվող գեթ մեկ հայացած ադրբեջանական ընտանիք:
Այո, գիտեմ: Ու գիտեք ողբերգությունը որտե՞ղ է: Ընտանիքի զավակները չգիտեն, որ իրենց հայրն ու մայրը եղել են մաքուր ադրբեջանցի և եղել են Սովետական Հայաստանի ինտելիգենտ ադրբեջանական ընտանիքներից մեկը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։