Երևանում տանը կшպվшծ վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ մարտի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Տեղեկություններ են ստացվել, որ Համո Սահյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված 1 հարկանի սեփական տան հյուրասենյակում մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում հայտնաբերել են տանտիրոջ դին, տունն՝ ամբողջությամբ տակնուվրա արված, ըստ դատաբժշկի՝ մարմնի տարբեր հատվածներում կան վնասվածքի հետքեր:

Հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ սպանվածը Վերնիսաժում էր աշխատում և զբաղվում էր թանկարժեք իրերի առք ու վաճառքով:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակում: