Երևանի հին շենքերի սեփականատերերին կպարտավորեցնեն պահպանել դրանց պատշաճ տեսքը: Մասնավորապես կարգելվի վերակառուցել այդ շենքերը կամ ինքնակամ փոխել դրանց ճակատային մասը։ Ազգային ժողովում ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով` նման կետ է նախատեսված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նոր խմբագրությամբ, որն այժմ քննարկվում է կառավարությունում և շուտով կներկայացվի խորհրդարան: Մասնավորապես, ըստ նրա, կարգելվի վերակառուցել այդ շենքերը կամ ինքնակամ փոխել դրանց ճակատային հատվածը։
«Օրենքն ընդունելու դեպքում մենք կարող ենք պարտավորեցնել սեփականատերերին պահպանել ոչ միայն շենքերի արտաքին տեսքը, այլև շատ այլ անհրաժեշտ պարամետրեր»,– ասել է Ավինյանը:
Նա նշել է, որ Երևանի փոքր կենտրոնում գտնվող պատմական շենքերի զգալի մասը տարբեր տարիներին քանդվել է, դրանց տեղում կառուցվել են բազմահարկ շենքեր, իսկ որոշները գտնվում են վթարային վիճակում։