Երևանում իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանը

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Հրաչ Հարությունյանի վարած «Toyota» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում շտապօգնության հերթապահ խմբի կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` «Toyota»-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հաշվեկշռում և սպասարկում է թաղապետ Ռոմիկ Մխիթարյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում և բժիշկների կողմից բուժօգնություն ստացողն ինքն է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։