Երևանում հնդիկները սնունդ են առաքում աղբի մոտ կայանված մոպեդներով ու փնթի արկղերով

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Սննդի անվտանգության տեսչական մարմինը երբեմն հանրությանը ներկայացնում է, թե իրենք հետևողական են, որպեսզի սննդի կետերում պահպանվեն սանիտարահիգիենիկ պայմանները:

Այդ ամենի մեջ է մտնում նաև առաքումը:

Գաղտնիք չէ, որ Երևանում սննդի առաքումներ են կատարում նաև Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ ահա Արաբկիր վարչական շրջանի Ազատության 1/24 հասցեում են բնակվում 40-ից ավելի հնդիկներ, ովքեր զբաղվում են սննդի առաքմամբ, ու նրանք իրենց մոպեդները կայանում են իրենց բնակության վայրին հարակից տարածքում, որտեղ տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ:

Ու նշված անձինք, առավոտյան դուրս գալով աշխատանքի, նման փնթի, կեղտոտ պայմաններում առաքում են իրականացնում:

Կայանված վիճակում գտնվող մոպեդները գտնվում են շատ վատ վիճակում, սնունդ առաքելու համար նախատեսված արկղերը նույնպես ամբողջությանբ սևացած, կեղտով պատված վիճակում են:

Այս խնդրով պետք է հրատապ զբաղվի Սննդի անվտանգության տեսչությունը, որպեսզի կանխվեն նման մոպեդներով ու կեղտոտ արկղերով սննդի առաքումը և չի բացառվում, որ նման կերպով սնունդ առաքվի նաև հենց Սննդի ավտանգության տեսչության աշխատակիցներին կամ նրանց հարազատներին ու ընտանիքի անդամներին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։