Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա տղամարդու մարմին

Հունվարի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 26 խումբը կրծքավանդակի շրջանում ցավ կանչով մոտեցել է Նորաշեն թաղամասի տներից մեկը, որտեղ մինչ շտապօգնության խմբի հասնելը հանկարծամահ է եղել 29-ամյա Գագիկ Ղ․-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գագիկ Ղ․-ն աշխատում էր Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես սպասարկման մասնագետ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։