Երևանում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. դրանք կոչնչացվեն

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ՀՀ երկու տնտեսվարողների մոտ հայտնաբերել է վտանգավոր խաղալիքներ։ Տեղեկությունը հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Վերահսկողական միջոցառումների շրջանակում տեսչական մարմինը Երևանի Արշակունյաց հասցեում գտնվող «Վարդանյան Արամ Գևորգի» Ա/Ձ–ում և Բագրատունյաց փողոցում գտնվող «Մարինե Մեջլումյան Տիգրանի» Ա/Ձ–ին պատկանող առևտրի կետերում իրականացրել է նմուշառման և լաբորատոր փորձաքննութուն։

«Արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողների կողմից իրացվող երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հանձնարարել է կասեցնել արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակը, այն հետկանչել և ոչնչացնել։
Տեսչական մարմինը հորդորել է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել այդ խաղալիքները, կապ հաստատել իրենց հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։