Երևանում գողացել են վրացի ֆուտբոլասերների մեքենաների պետհարամարնիշները

Երեկ Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումը դեռ շատ կհիշվի ոչ միայն պարտության, այլև հայ երկրպագուների համար հատկացված տեղերը վրացիներին տրամադրելու, նրապետության հրապարակից վրացի երկրպագուների երթն արտոնելու առումով։

Վրացի երկրպագուներն էլ հաստատ չեն մոռանա այն տհաճ իրավիճակը, որում հայտնվել են Երևանում։

Ինչպես ներկայանում է լրագրող Գոհար Հայրապետյանը, սոցհարթակների վրացական տիրությում ակտիովերն քննարկվում են դեպքեր, երբ վրացի երկրպագուների մեքենաների պետհարամանիշները գողացել են, փոխարենը թողել են Տելեգրամի կոնտակտներ, որպեսզի վճարեն ու հետ ստանան համարանիշները։ «Սա ազգային արժանապատվության, հեղինակության խնդիր է, իմիջի խնդիր է: Ոստիկանությունը շատ խիստ պետք է այս երևույթին արձագանքի: Ստորև տեղադրում եմ վրացական տիկտոկում տարածվող տեսանյութերի բովանդակությունը, որը թարգմանեց Վրաստանի գործընկերս: «Դեռ 24 ժամ չի անցել, ինչ գտնվում ենք Երևանում, կյանքում առաջին անգամ եմ նման բան իմանում, մեքենայի համարանիշներն են գողացել, թողել են տելեգրամյան ալիքի հասցե: Գրեցինք, պահանջում են գումար, որ վերադարձնեն մեր համարանիշները, առանց այդ համարանիշների չենք կարող դուրս գալ երկրիղ: Դիմեցինք ոստիկանությանը, օրենքի լուրջ խախտում չեն համարում սա: Մենք ուշանում ենք, հնարավոր է, որ ընդհանրապես չհասցնենք վերադառնալ… Այս ինչ երկիր է, այս ինչ քաղաք է. առաջին անգամ եմ նման բան լսում, որ գողանում եմ մեքենաների համարանիշներ՝ գումար պահանջելու համար, դե իհարկե, վրացական համարանիշներ են գողանում, դե հայկականին ձեռք չեն տալիս … շատ լավ է»,-գրել է նա ինսթագրամի իր էջում։