2025թ. մարտի 21-ին Երևան քաղաքում տեղի ունեցավ «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորման վարչության N3 նիստը, որին տեսակապով մասնակցում էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը:
Նիստին ներկա ՀԱՄԽ վարչության անդամները քննարկման դրեցին օրակարգային հարցեր` ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակների, Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակների, Երևանի հանայնքներում և հանրապետության մարզերում մասնաճյուղերի ձևավորման, Գյումրի քաղաքում կայանալիք ավագանու ընտրությունների և ՀԱՄԽ-ի Կանոնադրության նախագծի ընդունման վերաբերյալ:
Այսպիսով, քննարկման և հարցուպատասխանի արդյունքում որոշվեց.
1. ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակների մասին տեղեկատվությունը ընդունել ի գիտություն:
2. Սահմանային իրավիճակի վերաբերյալ որոշում է կայացվել հանդես գալ հայտարարությամբ:
3. Հաստատել ՀԱՄԽ-ի կանոնադրության նախագծի խմբագրված տարբերակը:
4. Հաստատել ՀԱՄԽ-ի մասնագիտական հանձնախմբերը ներկայացված տարբերակով:
5. Մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել կոնկրետ առաջարկներ Երևանի համայնքներում և հանրապետության մարզերում ու խոշոր համայնքներում ՀԱՄԽ-ի մասնաճյուղերի ձևավորման վերաբերյալ:
6. Գյումրի քաղաքի և Երևան քաղաքի Փարաքար համայնքների ավագանու ընտրությունների վերաբերյալ առաջարկները ներկայացնել 2025թ.մարտի 26-ին:
7. ՀԱՄԽ-ի հանձնախմբերը ձևավորել երկշաբաթյա ժամկետում՝ նախապես առաջարկված թեկնածուներից:
«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն