Երևանում բացահայտվել է որպես անհшյտ որոնվող տղամարդուն կյшնքից զրկելու դшժшն դեպք

Այսօր՝ օգոստոսի 26-ին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բացահայտել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Իշխան Սիմոնյանը։ Վերջինս դուրս էր եկել տանից և չէր վերադարձել։ Երկու օր նրան որոնելուց հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ նրա մասին տեղեկություններ ունենալու համար ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել։

Ոստիկանները պարզել են, թե վերջին անգամ որտեղ և ում հետ է եղել Ի․ Սիմոնյանը. նա եղել է Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սոկրատ Ս․-ի հետ։ Այսօր՝ օգոստոսի 26-ին, Սոկրատ Ս․-ն հավանաբար տեղեկանալով, որ ոստիկաններն ու քննիչները դուրս են եկել իր հետքի վրա, իսկ ոստիկաններն էլ հսկողության տակ են վերցրել իր բնակության վայրը, այլ ելք չունենալով, ինքնակամ ներկայանում է ոստիկանություն և հայտնում, որ սպանությունը ինքն է կատարել ու պատրաստակամություն է հայտնում մատնացույց անել դեպքի վայրը՝ Ջրվեժ թաղամասից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածը։

Քննիչի որոշմամբ Ս․ Սարգսյանը ձերբակալվել է։ Կայքի տեղեկություններով դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։