Երևանում 65-ամյա տղամարդը դшնшկով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր փեսային. վիճակը ծանր է

Սեպտեմբերի 11-ի ցերեկը հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ եղբոր ուղեկցությամբ բուժօգնության է դիմել 43-ամյա մի տղամարդ, որի վիճակը ծանր է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարութ, որի շրջանակներում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին` ժամը 14-ի սահմաններում, Զեյթունցյան փողոցի բնակիչ 65-ամյա տանտերը պատշգամբում ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր փեսային։

65-ամյա տղամարդը նախաքննական մարմնին ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։