Երևանում 2 անչափահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 42/1 հասցեի մոտ մի խումբ տղաներ ծեծում են միմյանց և վիճաբանում, իսկ ժամը 22։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնիոց հայտնել են, որ Տերյան փողոցի 23 տան մոտ տեղի ունեցած դանակահարության և ծեծի հետևանքով շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել 2 անչափահասի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Մ․-ն՝ «պոլիտրավմա, ձախ ուսահոդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և Արմավիրի մարզի բնակիչ 14-ամյա Է․ Պ․-ն՝ «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ։ Երևան քաղաքի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքերը պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, ինչպես նաև հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։