Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի√143 մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են.
սննդ գողության մեջ կասկածվող տնօրենը բերման էր ենթարկվել հենց իր աշխատասենյակից այսօր առավոտյան»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանը փետրվարի 19-ի կարգադրությամբ, երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով անցնող «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանին վերականգնել է նախկին աշխատանքին՝ կատարելով քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով ընդմենն արձանագրվել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մակրտչյանը չի ապահովել Դանիելյանի՝ աշխատանքից ազատման դիմումը հետ վերցնելու իրավունքը: Ինքը՝ նախկին թաղապետը, պնդում է, որ եթե անգամ այդ դիմումը հետ ընդուներ, նույն օրը Դանիելյանին ազատելու էր աշխատանքից՝ հիմք ընդունելով մանկապարտեզում հայտնաբերված խախտումների արձանագրությունը:
Շուրջ 270 սան ունեցող Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզի աշխատակիցներից շուրջ 30-ը և ավելի քան 200 ծնողներ միացել էին ստորագրահավաքին՝ հայտնելով, որ չեն ցանկանում, որպեսզի նման կոռուպցիոն բացահայտումներից հետո Ռ. Դանիելյանը վերադառնա նախկին աշխատանքին:




