«Երևանի քաղաքապետարանը կոծկել է Կենդանաբանական այգու զեբրի ձագի անկելը»․ Արմեն Քոչարյան

Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետարանը կոծկել է Կենդանաբանական այգու զեբրի ձագի անկումը։ Մեզ հասած տեղեկություններով՝ զեբրի ձագն անկել է ներարկման սխալ դոզավորումից, սակայն պատասխանատուների պարզաբանումները հակասում են միմյանց, ինչը հաստատում է մեր կասկածները։ Կից՝ ԵԿԱ կառավարման խորհրդի նիստի արձանագրությունը, որում ոչինչ չկա զեբրի ձագի անկման մասին։
Հ.Գ. 2025թ. քաղաքային բյուջեով ԵԿԱ կարիքների համար նախատեսված է ավելի քան 443 միլիոն դրամի սուբսիդիա։ Իսկ միայն փղերի ազատավանդակի համար՝ 200 միլիոն դրամ։ Այսքան գումար մսխել ու կենդանիների անկո՞ւմ ունենալ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։