Երևանի քաղաքապետարանում միտումնավոր ոչնչացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ դիմումը. Չախոյան

Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երևանի քաղաքապետարանում միտումնավոր ոչնչացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ դիմումը, որն ուղարկվել էր Երևանի քաղաքապետարան՝ ինձ պատասխան տրամադրելու համար։ Սակայն մինչ օրս իմ դիմումի պատասխան չեմ ստացել, ինչի կապակցությամբ հենց նոր զանգահարել եմ Երևանի քաղաքապետարան՝ դիմումի ընթացքը պարզելու նպատակով, սակայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից պարզվեց, որ այդպիսի դիմում ՉԿԱ։

Իմ դիմումի կարևոր հարցը կայանում է հետևյալում.
Եթե պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում, որպեսզի համայնքին հասցված վնասը հետագայում հնարավոր լինի վերականգնել, ապա ինչպե՞ս է նախատեսվում վերականգնել այդ վնասը, երբ շինությունը արդեն կառուցված կլինի, և վերականգնումը՝ փաստացի անհնար։

Այս հարցին Երևանի քաղաքապետարանը չի կարողանում պատասխանել՝ թե ինչպես է հետագայում նախատեսում վերականգնել համայնքին հասցված վնասը, ինչի առթիվ էլ իմ դիմումը ոչնչացրել են։

Դե հիմա ասեք, եթե Երևանի քաղաքապետարանը այգու և մայթի ապօրինի սեփականաշնորհման կոռուպցիայի ծածկադմփոցով չի զբաղվում, ապա ինչպես է ստացվել, որ իմ դիմումը անհետացավ Երևանի քաղաքապետարանում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։