Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է կալանավորվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։

Նշենք, որ Կարոյանը կաշառքի գործով նախ ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Հիշեցնենք, որ Արսեն Կարոյանը ձերբակալվել է մարտի 4–ին կաշառքի գործով։ Նույն քրեական գործով շուրջ մեկ ամիս առաջ ձերբակալվել էին քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ, որոնցից չորսը կալանքի տակ են` քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, փաստաբան Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ Արամ Այվազյանը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։