Մասրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար է նշանակվել 5 քաղաքապետ տուն ճամփած, 2017թ․ Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող ՀՀԿ ավագանու ցուցակից մի անձնավորություն։
Նույնիսկ մի կողմ դնենք քաղաքական գործոնը, սա խոսում է քպ-ի կադրային սնանկության մասին։ Ճահճացած մտածելակերպով, չինովնիկական արժեհամակարգով մարդիկ բոլոր ոլորտներում շարունակում են նախկին համակարգի անարդյունավետ աշխատաոճը։
Պետական կառավարման համակարգի ռեստարտը լինելու է նոր իշխանությունների գլխավոր անելիքներից մեկը։