Search
Close this search box.

Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ

Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ միջազգային իրավական նորմերի եւ իրավունքի գերակայության ապահովման վերաբերյալ։

Նրա խոսքով՝ ռուսական կողմի վերաբերմունքն այս հարցում լավ հայտնի է, այդ թվում հայ գործնկերներին. «Երեւանի մասնակցությունն այսպես կոչված Հռոմի ստատուտին Հաագայում ռուս մի շարք պաշտոնյաների ձերբակալման քվազի-օրդերների հետ կապված, ուղիղ վնաս է պատճառում հայ-ռուսական հարաբերություններին։ Ընդ որում, ոչ միայն խորհրդանշորեն, այլեւ լիովին կոնկրետ։

Զախարովան ընդգծել է, որ եթե ՄՔԴ-ի հետ Հայաստանի համագործակցությունը կարող է նպաստել որոշ իրավական միջազգային նորմերի ամրապնդմանը, ապա դա ինչ-որ կերպ կարելի կլիներ հասկանալ եւ անգամ ողջունել։ Բայց, նրա խոսքով, այդ «կեղծ դատարանի երկու տասնամյակի գործունեությունը վկայում է հակառակի մասին»։