Search
Close this search box.

«Երևանի և Վաշինգթոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիք ստեղծի այլ երկրների համար»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երևանի և Վաշինգթոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիք ստեղծի այլ երկրների համար։ Նման կարծիք է հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։

«Ընդհանուր առմամբ, Վաշինգթոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է՝ երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում, սակայն երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից։ Այսինքն՝ այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ընկերակցությունների համար»,- news.ru-ի փոխանցմամբ, նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունում նախօրեին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։