Երևան-Քիշնև չվերթը կատարող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

Երևան-Քիշնև չվերթը կատարող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռում առաջացած խափանումից հետո, հայտնում է «Սպուտնիկ Մոլդովա»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց. անձնակազմը որոշել է մոտ երկու ժամ շրջանցել Հայաստանի տարածքը՝ վառելիքը այրելու և այնուհետև ինքնաթիռը անվտանգ վայրէջք կատարելու համար։

Ուղևորներից մի քանիսը բժշկական օգնության կարիք են ունեցել ուժեղ սթրեսի պատճառով։ Ավելի քան 150 մարդ շարունակում է սպասել հետագա անելիքների վերաբերյալ տեղեկատվությանը. շատերը բաց են թողել տարանցիկ չվերթները և չգիտեն, թե ինչպես տուն վերադառնալ:

FlyOne-ը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ «հայտնաբերվել է աննշան անսարքություն» և վայրէջքը կատարվել է անվտանգության ստանդարտ ընթացակարգերին համապատասխան։

«Տեխնիկական խումբը լրացուցիչ ստուգում է անցկացնում։ Ստուգումն ավարտվելուց հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը», — հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։