«Իշխանություն» լրատվական տեղեկություններով՝ երեկ կեսգիշերին Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված վերադարձել է՝ օդանավում տեղի ունեցած սկանդալի պատճառով։
«Ուղևորներից մեկը պատմել է, որ Արգավանդում հայտնի կահույքի խանութներից մեկի տերը, ոմն Վահան Շահբազյան, ինքնաթիռի ներսում, հարբած վիճակում, հայhոjել է անձնակազմին եւ ուղևորներին, ագրեսիվ վարքագիծ է դրսևորել։ Իրավիճակն այնպես է լարվել, որ ինքնաթիռը ստիպված հետ է վերադարձվել, Շահբազյանին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին։ Վերջինիս վարքագծի պատճառով հնարավոր չի եղել ապահովել ինքնաթիռի անվտանգ չվերթը, եւ այն ստիպված օդ է բարձրաձել շուրջ 35 րոպե ուշացումով։ Փորձեցինք պարզել Վահան Շահբազյանի ինքնությունը։ Նա Արգավանդի բնակիչ է, նախկինում ունեցել է դատվածություն՝ զիծառայության ընթացքում կատարած հանցանքի համար։ Մեղադրական եզրակացության մեջ կարդում ենք․ «Վահան Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի ժամկետային զինծառայող 12.05.2017թ ժամը 21:30-ի սահմաններում, վաշտի պահեստասենյակում ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 65-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների կանոնագրքային կանոնները, վիճաբանության մեջ է մտել շարքային Մ․ Ղազարյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ ներկի թիթեղյա տարայով հարվածել է գլխի ծոծրակային շրջանին՝ պատճառելով գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ վերքի ձևով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս»։
Հիշյալ անձի մասնակցությամբ ինքնաթիռում կատարված դեպքի վերաբերյալ ներքին գործերի նախարարությունից ասացին․ «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի օդանավի մեջ անկարգ ուղևոր կա։ Մեկնած խումբը պարզել է, որ նշված չվերթի 29-ամյա ուղևորը գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, անհարգալից վերաբերմունք է դրսևորել օդանավի անձնակազմի և ուղևորների նկատմամբ՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև անվտանգության աշխատակիցների հասցեին տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։ Նա բերվել է ոստիկանության բաժին և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Իշխանությանը» ասաց, որ Շահբազյանը ձերբակալվել է»,- գրել է լրատվամիջոցը։




