Search
Close this search box.

Երևան-Երասխ մայրուղուց հայտնաբերվել է ատրճանակով զինվшծ 17-ամյա տղան

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Արտաշատ քաղաքում ծառայություն իրականացնելիս տեղեկություններ են ստացել, որ մի անչափահաս տղա ատրճանակով զինված շրջում է քաղաքում։ Կարճ ժամանակում պարզվել է, որ ատրճանակով զինված տղան Արտաշատից ուղևորվել է Երևան-Երասխ մայրուղի, որտեղից էլ նրան հայտնաբերել, ապա տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տղան Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Լ. Գ.-ն է: Նա և հայտնաբերված ատրճանակը ներկայացվել են քննչական վարչություն։