«Սիրելի հայրենակիցներ, տեսեք, թե ինչ խղճուկ, ինչ ողորմելի վիճակում է գտնվում քաղաքային իշխանությունը: Մեր և ձեր նախաձեռնած բոյկոտն ինչպիսի հսկայական ճնշում է գեներացրել, ինչպիսի հիստերիկ և անօգնական վճակում են գտնվում, որ ոստիկանություն են բերում նիստերի դահլիճ, որպեսզի կարողանան ընդդիմադիր խոսքը լռեցնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիայանը՝ անդրադառնալով ավագանու նիստում տեղի ունեցած հրմշտոցին: «Այս իշխանություններն սպառել են իրենց համապետական և քաղաքային մակարդակով,- նշեց ավագանու անդամը և խոստացավ,- մոտալուտ իշխանափոխությունից հետո «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում միլիոնավոր դոլարների էն լափոցին, որ եղել է, էն մարդիկ, որ ստեղ նստած կա՛մ փայ են եղել, կա՛մ պարտակել են, բոլորը դրա համար պատասխան են տալու: Էդ ֆինանսական ճեղքվածքը, որի վրա հղում անելով ուզում են թանկացնեն, քաղաքացիների գրպանի հաշվին հոսել է ինչ-որ մարդկանց գրպանը»:
Սուքիասյանի խոսքով՝ իշխանությունների որ կետին կպչում ես, տակից կոռուպցիա, հովանավորչություն, լկտիություն է:
Սուքիասյանը նշեց, որ ասելիք շատ ունեն, բայց հետ չեն գնալու նիստին. «Ո՞նց կարող է պատահել, որ մեր գործընկերոջը բիրտ ուժով հեռացնեն, մենք գնանք այնտեղ նստենք»: