«Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքակայաններից մեկի ղեկավարը 16 ամիս վարորդներից պահանջել է օրական 2 հազար դրամ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ 2022թ-ից մինչև 2024թ-ն ընկած ժամանակահատվածում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի Լենինգրադյան հավաքակայանի ղեկավար, Երևանի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Զ․-ն աշխատանքն անխոչընդոտ կազմակերպելու համար 6 երթուղիներում աշխատող շուրջ 100 վարորդներից շուրջ 16 ամիսների ընթացքում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար կազմի կողմից լիազորված վարորդներ, Տավուշի մարզի բնակիչներ 63-ամյա Սամվել Մ․-ի, 57-ամյա Գագիկ Ա․-ի, Երևանի բնակիչներ 49-ամյա Արթուր Ո․-ի, 58-ամյա Առնոլդ Գ․-ի և այլ անձանց միջոցով պահանջել և ստացել են օրական 2000 դրամ, որը 16 ամիսների ընթացքում կազմել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ 2025 թվականի սկիզբներին «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությունը Ջրվեժի հավաքակայանի աշխատակից, Երևանի բնակիչ 61-ամյա Սայաթ Գ․-ին ստիպել են դիզելային շարժիչի համար նախատեսված 2496 լիտր յուղի փոխարեն ստանալ 2080 լիտր և ստորագրել 2496 լիտրի ընդունման ստացականի դիմաց, իսկ 2025թ․ապրիլ ամսին նույն հավաքակայանի ղեկավարությունը կազմակերպել և որպես թափոն վաճառել է ավտոբուսների շուրջ 12 տարվա փոխարինված կուտակված մարտկոցները և մետաղյա մաս-մեխանիզմները, ստացված գումարից շուրջ 3 մլն դրամը մուտքագրել են դրամարկղ, այդ կերպ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։