Էրեբունի վարչական շրջանում կոյուղատարից թափվող կեղտաջուրը ողողել է ամբողջ թաղամասը. ահազանգում են բնակիչները

Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի փողոցի բնակիչները և այնտեղ գործող մանկապարտեզ հաճախող սաների ծնողներն իրենց վրդովմունքն են ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Մոտ 2 ամիս է՝ այս գարշահոտն ենք շնչում, դիտահորից կեղտաջուրը իր ողջ պարունակությամբ դուրս է թափվում, հասնում մինչև Էրեբունի հիվանդանոց, մի քանի շենքերի բակեր, անգամ մանկապարտեզ երեխաները չեն կարողանում մտնել, ամբողջ հոտը մի քանի 100 մետրից զգացվում է:

Ուր ասես՝ դիմել ենք, Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Էրեբունու թաղապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի դրական պատասխան:

«Վեոլիա ջուր»-ը ասում է՝ դա մեր տիրույթում չի, մենք նման ջրահեռացման գիծ չունենք մեզ մոտ հաշվառած, հետևաբար անելիք չունենք:

Հիմա չգիտենք՝ ով ա սրա դեմն առնելու:

2 անգամ նույնիսկ մանկապարտեզ հաճախելուց 2 երեխա է ընկել կեղտաջրերի մեջ:
Սովորաբար ամառն ասում են՝ լուսամուտները բաց պահեք, մեզ մոտ դուռ ու լուսամուտ նենց ենք զմռսել, որ էս հոտը չմտնի տներով:

Խնդրում ենք, պահանջում ենք՝ մի բան արեք, մի ամբողջ թաղամաս փրկեք էս կեղտից ու գարշահոտոից, թե չէ՝ ինչի՞ է նման, հակասանիտարական վիճակ ու ամեն պահի վարակի ստեղծում ու բռնկում»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։