«Էրեբունի» թանգարանի հարևանությամբ հայտնաբերվել է գլխի մասում վնասվածք ստացած տղամարդ

Երեկ՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ գտնվող՝ Նոր Արեշ 35-րդ փողոցում վիրավոր քաղաքացի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են գլխի մասում վնասվածք ստացած մի տղամարդու, ում առաջինը օգնության են հասել նշված փողոցում ապրող քաղաքացիները։

Ոստիկանները պարզում են այդ քաղաքացու ինքնությունը, ով հստակ չէր կարողանում պատասխանել, թե որտեղ է բնակվում, իսկ համայնքային ոստիկանները, երբ ցանկացան նրան տեղափոխել տարեցների խնամքի կենտրոն, նա հրաժարվեց։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։