Էրդողանը Թուրքիայում Փաշինյանի առջև չի դրել ադրբեջանցիների վերադարձի հարց, դրական մթնոլորտ էր. ԱԳ փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա գնահատում է «բավականին դրական»։

«Քննարվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, թե՛ Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի տարածաշրջաններին վերաբերող հարցեր, արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Կոստանյանի խոսքով՝ թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմն արձանագրել են՝ 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական սահմանը բացելն ուժի մեջ է։

«Ամեն դեպքում՝ այդ ուղղությամբ դեռ քայլեր պետք է անենք»,- նշեց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։