Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է երկուշաբթի օրը կառավարության հետ քննարկել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտնում է CNN Türk հեռուստաալիքը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց հետևանքները։
Գագաթնաժողովի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր թեման կլինի Գազայի իրավիճակը։ Սպասվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախագահին կտեղեկացնի այդ թեմայով իր կոնտակտների մասին։