Էրդողանը կոչով դիմել է Պուտինին և Զելենսկիին

Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հանդիպում անցկացնել Թուրքիայում, եթե նրանք պատրաստ են և ցանկանում են։

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի Չիրագան պալատում անցկացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է ավելի քան մեկ ժամ: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 16-ին:

Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլում պայմանավորվել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և մինչև 25 տարեկան անձանց։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։