Էրդողանը՝ Իմամօղլուի ձերբակալության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործի վերաբերյալ իր առաջին հրապարակային մեկնաբանությունում ընդդիմությանը մեղադրել է իրավիճակը քաղաքականացնելու և ներքաղաքական խնդիրները կոծկելու մեջ։

«Ընդդիմության փորձերը՝ ներկայացնելու իր ներքին հակասությունները կամ օրենքի հետ կապված խնդիրները որպես երկրի ամենակարեւոր խնդիր, կեղծավորության գագաթնակետն է», — ասել է Էրդողանը։

Նա ընդգծել է, որ Իմամօղլուի գործով նյութերը դատարան են ներկայացրել հենց ընդդիմության ներկայացուցիչները, եւ կոչ է արել տեղի ունեցողը քաղաքական շոուի չվերածել։

«Ժողովրդահանրապետական կուսակցության խնդիրները ոչ թե մեր երկրի կամ ժողովրդի խնդիրն են, այլ սեփական շտաբում գտնվող մի խումբ հավակնոտ մարդկանց։ Մենք ժամանակ չունենք այս ներկայացումների համար»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Ըստ Էրդողանի՝ CHP-ի առաջնորդները հիմա կոկորդիլոսի արցունքներ են թափում, բայց փակ դռների հետևում ուրախ են տեղի ունեցողի համար։

Նա նաև մեղադրել է ընդդիմությանը դիպլոմների կեղծման, կոռուպցիայի և գողության դեպքերով իրենց անդամներին ուղղված մեղադրանքների առնչությամբ լռելու մեջ՝ ասելով, որ արձագանքելու փոխարեն փորձում են մոլորեցնել հանրությանը։

«Մեր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը զբաղված է իրական խնդիրներ լուծելով։ Մենք կենտրոնացած ենք Թուրքիայի արդյունքների և ապագայի վրա»,- եզրափակել է Էրդողանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/2830a0c50f6af8e01f20de0722274fbe

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»