Էրդողանի հրավերով Փաշինյանը մեկնում է Թուրքիա. Ալեն Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի Ռեջեփ Թայիփ Էրդղանի հրավերով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Հունիսի 12-ին 24News-ը, հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Փաշինյանը Թուրքիա կմեկնի` Էրդողանի հետ հանդիպելու։
«Պատմական այց է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց իրականացնելու»,– ասաց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի կարծիքով` ՀՀ–ում պատերազմ չլինելու համար կառավարությունը գործուն քայլեր է անում, և դրանցից մեկը Փաշինյանի այցն է Թուրքիա։
Նրա խոսքով` երկկողմ այց է, որի ընթացքում կարող են տարաբնույթ հարցեր քննարկվել։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Թուրքիան ցանկանում է միջնորդ լինել հայ-ադրբեջանական երկխոսության համար, Սիմոնյանը նշեց՝ չի կարծում, թե նման գնահատական տալը ճիշտ է, բայց միաժամանակ վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կբխի բոլորի շահերից։

«Երբ կգա ժամանակը, երկու կողմը կորոշեն՝ որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի, միջնորդություն կլինի, թե դրա կարիքը չի լինի, թե այլ ֆորմատ կլինի»,- հավելեց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության մտահոգություններին, թե հնարավոր է` Փաշինյանին Թուրքիայում նախապայմաններ առաջարկվեն, որոնց ինքը կհամաձայնի ու հերթական զիջումներին կգնա, Սիմոնյանն անհեթեթ անվանեց։ Հավելեց, թե ընդդիմությունն առհասարակ քաղաքականությունից հեռու է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։