«Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ձեր աշխատանքից։ Հաստատո՞ւմ եք այդ խոսակցությունը»,- «Նյուզ»-ի թղթակիցը հետաքրքրվեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից։ «Ոչ իհարկե, ովքեր տարածել են այս տեղեկությունները՝ իրենցից կարող եք հարցնել պատճառները, ես նման բան չգիտեմ։ Երբևէ դժգոհություն չեմ զգացել, որ զգամ՝ ձեզ տեղյակ կպահեմ»,- պատասխանել է նախարարը։