ԱՄՆ-ի ջանքերը ներկայումս ուղղված են ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնելուն։ ԱՄՆ-ն երբևէ ավելի մոտ չի եղել հաջողությանը, քան հիմա, այս մասին երկուշաբթի հայտարարել էր Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։
«Հիմնական հարցը, որի վրա աշխատում ենք, հրադադարն է: Ես չեմ կարող ասել՝ ինչ կլինի հրադադարից հետո… իսկ մենք մոտ ենք դրան: Զարմանալի է՝ մենք երբեք ավելի մոտ չենք եղել, ընդամենը մի շունչ է մեզ բաժանում հրադադարից»,- ասել է նա լրագրողներին:
Բրյուսը հավելել է, որ հրադադարից հետո քննարկումներ կանցկացվեն երկարաժամկետ խաղաղության շուրջ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ պատերազմի լիակատար ավարտին ուղղված առաջին քայլերից մեկը կարող է լինել էներգետիկ և այլ ենթակառուցվածքների վրա հարվածների դադարեցումը: