Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան կամ որևէ այլ պետություն թշնամի չէ Հայաստանին։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահը, որը երբեմն կարող է հակասել Հայաստանի շահին։ Հենց այդպիսի իրավիճակների համար գոյություն ունի դիվանագիտություն, որը բանակցություններով փորձում է մոտեցնել շահերը և թույլ չտալ հակասություն կամ նույնիսկ թշնամություն։
Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջան և Թուրքիա։ Այս երկրների համար Հայաստանի գոյությունը սպառնալիք է իրենց գոյությանը, քանի որ նրանք լավ են հասկանում՝ հայկական հողերի վրա ստեղծված արհեստական պետությունները չեն կարող հաստատուն լինել, քանի կա հայկական պետություն։ Չի լինի հայկական պետականություն, ամուր կլինեն Թուրքիայի ու Ադրբեջանի հիմքերը։
Ահա թե ինչու երբեք չի կարելի ընդունել Թուրքիայի կամ Ադրբեջանի մեկնած ձեռքը, որովհետև դա թունավոր ձեռք է՝ թիկունքում պահած մյուս ձեռքում թաքցնելով դանակը։
Մենք կարող ենք ճիշտ լեզու գտնել աշխարհի հետ, ունենալ ազգային դիվանագիտություն և ուժեղ բանակ, ինչի շնորհիվ, երբ օրը գա, բոլորը աչք կփակեն, չտեսնելու կտան, թե ինչպես է հայկական զորքը մտնում Լեռնային Արցախ, Հյուսիսային Արցախ (Գարդման), Նախիջևան, ինչու ոչ՝ Կարս, Արդահան ու Մուշ։
Օրը կգա, երբ սկսվի աշխարհի 6-րդ վերաբաժանումը․․․ 2035»։