Երբ զգանք մեր սրտի մեջ թաքնված «հnւդային», հիշենք՝ մենք դեռ ունենք ընտրություն. Տեր Աբրահամ

​Այսօր, երբ կանգնած ենք այս խորհրդավոր լռության առջև, հարցնենք ինքներս մեզ՝ ո՞րն է մեր «արծաթը», որի համար պատրաստ ենք զոհել մտերմությունը, հավատարմությունն ու լույսը, նշում է Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը։

Տեր Աբրահամի խոսքով՝ ​ավագ չորեքշաբթին տարվա ամենից ցավոտ օրն է, քանի որ այն մեզ հիշեցնում է մի ճշմարտություն, որից սիրտը կծկվում է։

««Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ» (Մատթեոս 26:15)։

​Ավագ չորեքշաբթին տարվա ամենից ցավոտ օրն է, քանի որ այն մեզ հիշեցնում է մի ճշմարտություն, որից սիրտը կծկվում է։ Ամենամեծ հարվածը հասցնում է ոչ թե թշնամին, այլ մտերիմը։ Եթե օտարը մատներ, եթե անծանոթը դավաճաներ, հոգին այդքան չէր տագնապի։ Բայց մատնությունը ծնվեց այնտեղ, որտեղ կար սեր, որտեղ կար կիսած հաց ու միասին անցած ճանապարհ։ Մատնության համբույրն ամենադառն է հենց այն պատճառով, որ այն դրոշմվում է սիրելիի շուրթերով։

​Անցյալի ու ներկայի սահմանն այսօր էլ շատ հաճախ խաչվում է։ Մատնության գործընթացը չի ավարտվել երկու հազար տարի առաջ, այն շարունակվում է մեր լռության ու անտարբերության մեջ։ Աշխարհն այսօր էլ մեզ ստիպում է սակարկել մեր հոգու հետ՝ առաջարկելով «երեսուն արծաթի» ժամանակակից տարբերակներ՝ հարմարավետություն, շահ կամ կեղծ փառք։ Աշխարհը մեզ տալիս է այն, ինչը փայլում է, բայց չի ջերմացնում, տալիս է այն, ինչը վերջանում է հենց այնտեղ, որտեղ սկսվում է հուսահատությունը։

​Իսկ Աստված… Նույնիսկ այն պահին, երբ մարդը սակարկում էր Նրա գինը, Աստված պատրաստվում էր մարդուն տալ ներում ու փրկություն։ Աշխարհը տվեց մետաղադրամներ, որոնք Հուդայի ձեռքում վերածվեցին կրակի, իսկ Աստված տվեց Իր Սերը։

​Այսօր, երբ կանգնած ենք այս խորհրդավոր լռության առջև, հարցնենք ինքներս մեզ. ո՞րն է մեր «արծաթը», որի համար պատրաստ ենք զոհել մտերմությունը, հավատարմությունն ու լույսը։ Եվ երբ զգանք մեր սրտի մեջ թաքնված «հուդային», հիշենք՝ մենք դեռ ունենք ընտրություն»,- նշել է Տեր Հայրը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։