«Ուրախ եմ, որ ինձ սպասում են ՌԴ-ում, գիտեմ, որ ինձ սպասում են։ Ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը։ Եվ ինչպես տեսնում եք, ակտիվ փոխայցերի պրակտիկա կա և առաջիկայում էլ՝ սեպտեմբերի վերջին, նախատեսվում է այդպիսի այց»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ հակասությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Երբ ընտրությունը անխուսափելի լինի, կկայցնենք համապատասխան որոշում։ Հնարավոր է ցանկացած սցենար, ինչը պայմանավորված է նաև մեր ժողովրդի արտահայտած կամքի հետ, բանակցային գործընթացների հետ»,- ասաց նա։