Երբ ընտրություն չկա, թոշակի փող «չկա», երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է. Գոհար Մելոյան

«Ընտրությունները Հայաստանում ամենաարդյունավետ սոցիալական ծրագիրն են դարձել»,- գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը.

«Հիշո՞ւմ եք, երբ Նիկոլ Փաշինյանը 12 շաբաթ առաջ անկեղծորեն զարմանում էր՝ «բա թոշակառուն ի՞նչ ա անելու էդ լրացուցիչ 10-20 հազար դրամը»։

Բայց ընտրություններից առաջ գտնում են կորցրած «կախարդական փայտիկը»։

Այսինքն՝ երբ ընտրություն չկա, թոշակի փող չկա, երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է։

Տնտեսագիտության նոր ճյուղ՝

«Նախընտրական իշխանական մաթեմատիկա»․

10,000 դրամ × քվեաթերթիկ = «սոցիալական արդարություն»։

Իսկ իրականում թոշակառուն այդ գումարով դեղ է գնում, կոմունալ վճարներ է կատարում, հացի խնդիր է լուծում։

Մոտալուտ ընտրությունը միշտ թարմացնում է իշխանության հիշողությունը, դարձնում է ավելի բարյացկամ և մարդակենտրոն։ Բայց մեր քաղաքացիներն արդեն 2 անգամ փորձարկել են այս իշխանության խոստման իսկությունը, իսկ բանաձևը շատ պարզ է՝ իրենք միշտ անում են խոստացածի հակառակը։

Հիմա հարց՝ գիտուններին. եթե կարող էիք՝ ինչու՞ մինչև հիմա չէիք բարձրացնում թոշակը, եթե չէիք կարող՝ ինչպե՞ս եք բարձրացնում ու, ընդհանրապես, 2026- ի բյուջեով, եթե նախատեսված չէր, ինչպե՞ս նախատեսվեց։ Կարո՞ղ է՝ թոշակի բարձրացման նախընտրական PR-ի բեռը կրկին մնա «հերոս հարկատուի» փխրուն ուսերին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։