Search
Close this search box.

Երբ խոսվում է ՀՀ սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին, պետք է հաշվի առնել՝ ինչպես սահմանների «մերկացումը» կազդի երկրի անվտանգության վրա. Զախարովա

Երբ խոսվում է ՀՀ սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին, պետք է հաշվի առնել՝ ինչպես սահմանների «մերկացումը» (նկատի ունի ՌԴ սահմանապահների հեռացումը-Խմբ.) կազդի երկրի անվտանգության վրա. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ճեպազրույցում արձագանքել է ՀՀ ԱԺ խոսնակի այն հայտարարությանը, որ Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության շուրջ:

«Այնպիսի տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանն ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին», — ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ երկու երկրների սահմանապահ ծառայությունների գծով իրականացվում է մասշտաբային և արդյունավետ փոխգործակցություն:

«Դա, ինչպես երևում է, նյարդայնացնում է Երևանում որոշ քաղաքական գործիչների», — ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովայի համոզմամբ՝ երբ տվյալ հարցում մասնագետ չհանդիսացող մարդիկ սկսում են այսպես ազատ մտորել