Երբ Շուշիում ձեր հարսանիքն էր, գիտեի՞ք, որ նախկինները բանակցել են, որ Արցախը լինի Ադրբեջանինը. Հարց՝ ԱԽ քարտուղարին

Երբ Շուշիում ձեր հարսանիքն էիք նշում, այդ ժամանակ գիտեի՞ք, որ նախկինները բանակցել են, որ ձեր հայրենիք Արցախը պետք է լինի Ադրբեջանինը, գիտեի՞ք, որ պսակադրվում եք ադրբեջանական տարածքում։ Այս հարցն այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողներն ուղղեցին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Ի խպատասխան նա ասաց. «Լեռնային Ղարաբաղի հարցով, երբ որ դուք փորձում եք շատ անձնականացնել և անձնական տիրույթ տեղափոխել, ես այստեղ որևէ իմաստ չեմ տեսնում անձնական քննարկումներ տանելու: Հրապարակային բոլոր հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ, կլինի 1990-ականներին, թե 2000-ականներին, ես սրա մասին հրապարակային խոսել եմ, բացատրություն եմ տվել իմ դիրքորոշումների»:

Նա նկատեց, որ 2018 թվականի հեղափոխության օրակարգը Արցախի մասին չի եղել. «2018 թվականի օրակարգը ամբողջովին ներքաղաքական է եղել, արտաքին քաղաքականության մասին որևէ լոզունք չի եղել: 2018 թվականի օրակարգը «Մերժիր սերժին» օրակարգ է եղել և հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել: