Search
Close this search box.

«Երբ փողոցից պալատ են ընկնում»․ Ոսկան Սարգսյան

Please enter a valid URL

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վենետիկում հեծանիվ է քշել, այդ մասին Ինսթագրամի իր էջում տեսանյութ հրապարակել։ Նիկոլ Փաշինյանին ավելի շուտ է «հեծանվացավ կպել», առավոտ կանուխ, դատարկ փողոցներում, բազում թիկնապահների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքերին միացել է նաև նրա կինը՝ Աննան։ Հեծանվից ու ձեր ծառայողական, հարյուր հազարավոր դոլարանոց ավտոներից, դուք ուրիշ փոխադրամիջոց չգիտե՞ք, մի քիչ էլ «սամակատկա»՝ ինքնագլոր քշեք։
Աշխարհը եռում է հակամարտություններից, մեր հարևան Իրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա, Ադրբեջանի բռնապետ Ալիևն անընդհատ զինվում է, պարբերաբար զորավարժություններ անցկացնում, Հայաստանին սպառնում է պատերազմով, իսկ իրենք անդարդ բախտավորի նման հեծանիվ են քշում։ Այդպես է լինում, երբ բիրդան աղա են դառնում, փողոցից պալատ ընկնում, չեն ուզում հոգսերի ու վտանգների մեջ գտնվող Հայաստանի մեծ խնդիրներով զբաղվել, հեծանիվ քշելով ժամանակ են ձգում։ Խորենացու «Ողբը» իսկը մերօրյա Հայաստանի մասին է»։