Երբ մարդ ուժեղ է լինում, հանգիստ է լինում, մենք գիտենք, թե ինչպես են մարդկանց վախեցնում, սպառնում. Լևոն Քոչարյան

Անհասկանալի է՝ ինչ է նշանակում «Գյումրի 2» թույլ չենք տալու, այսինքն ուզում են ասել, որ եթե ժողովուրդն ընտրի, իրենք չեն ընդունելո՞ւ այդ արդյունքները։ Այս մասին Գյումրիում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։

«Մենք պետք է պատրաստ լինենք՝ հաշվի առնելով այն ապօրինությունների հսկայական ծավալը, որը մենք տեսնում ենք գրեթե առօրյա ռեժիմով, հասկանում ենք, որ նաև հնարավոր է նախընտրական եւ հետընտրական շրջանում լինեն, բայց իսկապես պետք է սա այն հարցն է, որը պետք է միավորի ընդդիմությանը, որովհետև սա կոնկրետ ինչ-որ թևի հարց չէ, սա բոլորիս խնդիրն է, և ես իսկապես համոզմունք ունեմ, որ այս առումով ստացվելու է դիմակայել այդ հնարավոր ռեպրեսիաներին։ Եթե չլինեին իշխանությունների մտավախությունները, այ մնացած այն մյուս ջղաձգումները իհարկե չէին լինի, գիտեք, երբ որ մարդ իսկապես ուժեղ է լինում, հանգիստ է լինում, խնդիր չի տեսնում, իսկ երբ որ մարդը հասկանում է, որ խնդիր ունի, արդեն սկսում են այդ մնացածը՝ սուտ, կեղծիք։ Մենք գիտենք՝ ինչպես են մարդկանց գյուղերից սկսած մինչև քաղաքներ վախեցնում, սպառնում, ամեն մեր հետ հանդիպումից հետո մարդկանց էլի կարող են անհանգստություն պատճառել, սպառնալ, այս ամեն ինչը հենց խոսում է այդ վախերի մասին, բայց ոչ մի մեծ գործ հեշտ չի տրվում, պատրաստ ենք մենք, կոնկրետ ես, իմ ընտանիքը 2018-ից այս հսկայական ճնշման տակ ենք, բայց չենք նահանջում ու չենք էլ պատրաստվում»,– ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։