Փաստաբան Ռազմիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում գրել է՝ հաղթանակ Անի Գևորգյանի գործով։
Կոտայքի մարզի առաջին ատյանի ԸԻ դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ: Հատուկ շնորհակալություն նախագահող դատավոր Նարինե Թորոսյանին բարձր որակի, լրիվ և օբյեկտիվ դատաքննություն իրականացնելու, արդյունքում՝ արդար դատական ակտ հրապարակելու համար։
Դատական գործը շահած լրագրող Անի Գևորգյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երբ դու հանձնվել չես սիրում ու քո կողքին կանգնում են են նաև պրոֆեսիոնալ փաստաբանները հաղթանակն անկասելի է։ Դատարանն ամբողջությամբ բավարարել է իմ հայցն ընդդեմ Փաշինյանի հայտնի աջակից Դիանա Մարտիրոսյանի՝ պարտավորեցնելով ներողություն խնդրել և փոխհատուցել վիրավորանքի համար։ Շնորհակալ եմ նաև դատավոր Նարինե Թորոսյանին արդար վճռի համար։ Փաստաբաններին ինչ խոսքեր էլ՝ ասեմ, քիչ է։
Դեռ մեկ այլ գործով էլ վճռի ենք սպասում։