Ադրբեջանի նախագահն էլ իր հարցազրույցում արձանագրել էր՝ խաղաղության հաստատումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանարպետռության միջև. բացի այդ երբ մենք արձանագրում ենք, որ խաղաղություն է հաստատվել, մենք չենք արձանագրում, որ այլևս կողմերը որևէ հարց չունեն իրար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիևի վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերին:
Փաշինյանը նշեց, որ միջպետական հարաբերությունների հաստատումը և զարգացումը դինամիկ պրոցես է, և կողմերն ունեն իրենց համաձայնությունները և ունեն իրենց անհամաձայնությունները, որոնք ընդհանուր պատկերի վրա չեն երևում:
«Ես իմ ուղերձում ասել եմ, որ խաղաղությունը խնամքի անհրաժեշտություն ունի և այդ խնամքը պետք է լինի անընդհատ և արձանագրումն այն է, որ այո՛, խաղաղությունը հաստտաված է և հաստատված խաղաղությմունը պետք է դառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ: Իմ արձանագրումից հետո որևէ բան չի փոխվել և թույլ տվեք կռահել՝ չի էլ փոխվի»,- ասաց նա: