«Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօր կայանալիք հանդիպումներին ընդառաջ ֆեյսբուքյան հերթական գրառումն է արել

«Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն: Մատթ. 5.9»,–մասնավորապես գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել այն մասին, որ այսօր Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։

«Ալիևը և Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը։ ԱՄՆ–ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները համատեղ օգտագործելու համար, որպեսզի մենք կարողանանք բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ողջ ներուժը: Ես շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, որ նրանք ճիշտ են վարվում՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար»,– գրել է ԱՄՆ նախագահը` նշելով, որ բազում առաջնորդներ են փորձել վերջ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը, սակայն միայն իրեն է հաջողվել դա անել։

Նշենք, որ Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։