Էքստրասենսները փրկարարներին մոլորեցրել են, ծնողները մեղադրում են էքստրասենսներին. «Հրապարակ»

Ուղիղ քսան օր է, ինչ փրկարարները, ջրասույզներն ու կամավորականները Մարմարիկ գետում երկու տարեկան Տիգրանին էին փնտրում: Այսօր առավոտյան հրաշամանուկի անշնչացած մարմինը հայտնաբերվել է գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի կամրջի մոտակայքում: Այժն Մարմարիկ գյուղում սուգ է, թե՛ երեխայի ընտանիքը, թե՛ համագյուղացիները շոկի մեջ են: Պատճառը ըստ համագյուղացիների՝ էքստրասենս կոչվածների իրականության հետ աղերս չունեցող գուշակություններն են, գրում է «Հրապարակ»-ը։

Բանն այն է, որ երեխայի անհետանալու օրը, նաև հաջորդ օրերին որոշ ինքնակոչ էքստարսենսներ այցելել են Մարմարիկ գյուղ, որոշ դերասանական բեմադրություն հիշեցնող գործողություններ արել, իսկ վերջում երեխայի ընտանիքին հավատացրել, որ երեխան ողջ է, նրան առևանգել են: Նույն գործողություններն այդ խաբեբա էքստրասենս կոչվածքներն ամեն օր նաև համացանցում էին իրականացնում, ստեր տարածելով փոքրիկ Տիգրանի մասին, պնդելով, որ նա ողջ է: Իսկ նպատակը ակնհայտորեն մի բան էր, «կլիենտ» ու լայք հավաքել: Այժմ ընտանիքին մոտ կանգնած աղբուրը նշում է, որ չարդարացված հույսերի համար երեխայի ծնողները մեղադրում են այդ կեղծ էքստրասենսներին: Նշենք նաև, որ նրանք այս ընթացքում խանգարել ու մոլորեցրել են նաև փրկարարներին, պնդելով, որ երեխան գետում չէ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։