«Ավարտվել է իմ տնային կալանքը, բայց իմ հանդեպ հարուցված քրեական գործը չի կարճվել։ Դեռ փորձելու են էլի ինչ-որ մարդկանց գտնել, ուղղորդել, նորից բերել, հարցաքննել, ինձ հարցաքննել»,- ասուլիսի ժամանակ ասել է Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ անդամ Ալբերտ Բազեյանը։
Հիշեցնենք, որ Ալբերտ Բազեյանը 2023թ․ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։
«Իրենք ենթադրում են, որ ես էլի պետք է դիմեմ ինչ-որ քայլերի, որպեսզի ձերբակալելու նոր առիթ գտնեն։ Մեզ համար ցանկալի է, որ Հայաստանի դատական իշխանության որոշմամբ կարճվի իմ հանդեպ հարուցված ապօրինի քրեական գործը, ոչ թե՝ ՄԻԵԴ-ի որոշմամբ։ Բայց ճար չկա, ստիպված դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- նշել է Բազեյանը։