ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացման գործընթացին. Եվրոպական խորհրդի նախագահ

Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացման գործընթացին. այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:

Վերջինս նշել է Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու առումով և հայտնել է ԵՄ պատրաստակամությունը աջակցել դրանց իրականացման գործընթացին։

Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։