Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթը, այդպես «խաղում» էին։ Ելիսեյան պալատն այսպես է բացատրել այն ապտակը, որը Բրիջիթը տվել է Էմանյուելին ինքնաթիռից դուրս գալուց առաջ, գրում Է Le Monde-ը։
Ելիսեյան պալատում հայտնել են, որ դա պաշտոնական միջոցառումից առաջ «լիցքաթափվելու» իրենց միջոցն է: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում հավելել են՝ դեպքն աննշան է և չպետք է «մտածելու տեղիք տա դավադրության տեսության կողմնակիցներին»:
Ինչ ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վիետնամ կատարած այցի ժամանակ ապտակ էր ստացել կնոջից՝ Բրիջիթից: