Էլինա Ավանեսյան․ Ստացել եմ հայկական քաղաքացիություն եւ հպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը

Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը սոցիալական ցանցերում արած գրառմամբ հաստատել է, որ փոխել է քաղաքացիությունը եւ կներկայացնի Հայաստանը։ 21-ամյա մարզուհին ներկայացնում էր Ռուսաստանը։

«Մեծ պատիվ է հայտնել, որ ստացել եմ հայկական քաղաքացիություն եը կհպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը սկսած Ցինցինատիի մրցաշարից երկուշաբթի։ Այս ճանապարհորդությունն անհավանական էր։ Ուրախ եմ հնարավորությանը կորտում ցուցադրել իմ լավագույն որակները եւ խաղալ իմ նախնիների հայրենիքի համար։ Շնորհակալ եմ բոլորին անվարան աջակցության համար»,- գրել է Էլինա Ավանեսյանը։

Հայ մարզուհին ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում, այժմ բնակվում է Բարսելոնայում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։