Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չմոռանաք Երևանի ամենաբարեկարգ գետնանցումներում սալմոնելայի ցուպիկներ գտնել ու փակել։ Կամ բերել այն վիճակի, ոնց ձեր քանդակած` Փակ շուկայի գետնանցումն ա (ի դեպ, վարույթը ո՞ւր հասավ)։
Զզվելի ա Տաշիր պիցցայի շուրջ տեղի ունեցողը։
Ու էլի տուժում ա միջին ու ցածր եկամուտ ունեցողը, որ օգտվում էր` կտորով գնելու ու բյուջետային սնվելու համար։
Դե դուք մոռացել եք ձեր անցյալը, արդեն թանկանոց տեղերում եք սնվում»։